Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավորին հորդորեց վայր դնել մանդատը

Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավորին 
հորդորեց վայր դնել մանդատը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանին հորդորեց վայր դնել մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում իր ելույթում` նշելով, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ չեն կարողանում անարգել մտնել Սյունիք` մի խումբ սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով:

«Պարոն Խաչատրյան, դուք, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանեք` ձեր մանդատը վայր դնեք, ձեր նախորդ գործընկերոջ պես, դրանով ցույց տալով ձեր բողոքը»,- ասաց Մարուքյանը` ակնարկելով «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Տիգրան Կարապետյանին, ով հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Ի պատասխան Մարուքյանի ելույթի, Արմեն Խաչատրյանը նշեց, որ օրեր առաջ է վերադարձել Սյունիքի մարզ կատարած այցից և դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանում այցը դադարեցրել էր ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում գնալ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բախումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am