Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն ընդունել է Արցախի դեմ գործողությունները դատապարտող միջնորդություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Միջնորդությունն ընդունվել է միաձայն: