Մշակույթ

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին թվայնացվել է նրա գրական, գիտական ժառանգությունը

2 րոպեի ընթերցում

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին թվայնացվել է նրա գրական, գիտական ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի առթիվ թվայնացվել է հեղինակի գիտական, գրա­կան, պատմաշխարհագրական ամբողջա­կան ժա­ռան­գու­թյունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի ջանքերով:

«Թվայնացումը գործիք է, նվաճում: Այն պետք է կիրառենք ամենուր, ամեն ոլորտում ներկայանալի, հասանելի լինելու համար, տարածելու, հետազոտելու համար: Բոլորս քաջ գիտակցում ենք թվայնացման կարևորությունը, բայց պետք է ամեն ինչ արագ անել և ժամանակին»,-ծրագրի շնորհանդեսին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնադրամի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանն էլ ասաց, որ թվայանացումն իրականացրել են երկու ամսում:

Նա նշեց, որ նախկինում թվայնացրել են Ալիշանի տասից ավելի հատորներ: «Այս անգամ նախատեսել էինք թվայնացնել 22 աշխատանք, բայց ավելին ենք արել: Թվայանացվել են պատմաաշխարհագրական բնույթի, գեղարվեստական բնույթի ախատանքներ, պատմագիտական հետազոտություններ: Աշխատել ենք ընդգրկել այն բոլոր ժանրերը, որոնք հետաքրքրել են Ալիշանին: Անդրադարձել ենք նաև դավանական և քարոզչական գրականությանը, որով նա զբաղվել է»,-տեղեկացրեց Կարապետյանը:

Ալիշանի թողած հարուստ ժառանգությանը հնարավոր է ծանոթանալ digilib.aua.am կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում