Քաղաքականություն

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել

1 րոպեի ընթերցում

Մարուքյանն առաջարկում է սփյուռքահայերի առնչությամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում պետական բարձր պաշտոններում նշանակել սփյուռքահայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք անհրաժեշտություն ունենք Հայաստանի դուռն ու պատուհանը բացելու մեր 7 միլիոնից ավելի սփյուռքահայերի համար, որոնք երկրորդ հայկական անձնագիրն ունենալով հանդերձ, այսօրվա Սահմանադրությամբ իրավունք չունեն նշանակվել, օրինակ` նախարար: Մենք պետք է հնարավորություն տանք, որ սփյուռքի ներուժը ներգրավվի Հայաստանում պետական կառավարման գործընթացներին»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ եթե այդ հնարավորությունը չստեղծվի, հայաստանցիները միայնակ չեն կարողանա դիմակայել իրենց առջև առկա մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում