Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում

Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը 
ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 197 մլրդ 374,7 մլն դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,2%-ով։

Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսում կատարվել են 8 մլրդ 389,9 մլն դոլարի ներդրումներ (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով), որը 2,1%-ով պակաս է նախորդ տարվա ծավալից։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում կապիտալ ներդրումների ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 20 մլրդ 194,4 մլ դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4,9%-ով, Ղրղզստանում և Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 20,7 ԱՄՆ դոլար և 14,7% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 167 մլրդ 306,7 մլն դոլար և 4,1% նվազում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am