Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել

ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային 
տուրքեր սահմանել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2020 թվականի ավարտը կարող է հակադեմպինգային տուրքեր սահմանել Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խողովակների արդյունաբերության զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Պավել Ռոդինը:

«Մինչ այս տարեվերջ պետք է ընդունվի որոշում Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների նկատմամբ հակադեմպինգային տուրքերի ներդրման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում որոշումը կընդունվի մինչ այս տարեվերջ, ինչի համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է նա:

Տուրքերի չափը կարող է կազմել 17,28 տոկոս, այն կարող է ներդրվել 5 տարի ժամկետով:

Բացի այդ, 2021 թվականին կարող են երկարաձգվել հակադեմպինգային տուրքերը Ուկրաինայից և Չինաստանից ներկրվող խողովակների նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am