Քաղաքականություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում

1 րոպեի ընթերցում

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը դեկտեմբերի 14-ին հավաքվեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խումբը նշեց, որ հավաքի և երթի նպատակն է՝ իրենց դիրքորոշումը հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության վերաբերյալ:

Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտությունը:

Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը շարժվեց դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Այս պահին երթի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ են:

Դեկտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելի վաղ, նրանք Բաքվում էին, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում