Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և 
Էրդողանի խոսքերից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում:

«Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: Էրդողանի հիշատակած անձինք 1915թ. Հայոց ցեղասպանության իրականացնողներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am