Քաղաքականություն

ԼՀԿ-ն իշխանությունից չի ստացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն իշխանությունից չի ստացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխանությունից չի ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Լրագրողի հարցին` ընդդիմադիրները հարցուպատասխանից հետո իշխանությունից արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր չե՞ն ստացել, Մարուքյանը պատասխանեց` ո'չ:

«Եթե խոսքն ընտրական օրենսգիրքն ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին է, բնականաբար, պետք է քննարկումներ լինեն: Եթե ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ, եթե փոխենք, ապա վեց ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում