Քաղաքականություն

Կուսակցություններին առնչվող բուռն քննարկված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Կուսակցություններին առնչվող բուռն քննարկված նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը:

«Նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում ու հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Շատ կարևոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության մեխանիզմների ընդունումը, այդ թվում՝ նաև, օրինակ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը, որպես օրենքի պահանջ»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ:

Համազասպ Դանիելյանը նշեց, որ փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում