Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քարդաշյան քույրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են սուրբծննդյան երեկույթը

Քարդաշյան քույրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են սուրբծննդյան երեկույթը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը Twitter-ոմ հայտարարել Է, որ ամենամյա սուրբծննդյան երեկույթը, որն ինքն անցկացնում Է իր մեծ ընտանիքի հետ, չեղարկվում Է 42 տարվա ընթացքում առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քարդաշյանների ավագ քույրերից մեկն այդ մասին պատմել Է այն բանից հետո, երբ բաժանորդուհիներից մեկը նրան հարցրել Է. «Կկայանա արդյոք տոնը»: «Կորոնավիրուսի պատճառով իրադրությունը Կալիֆոռնիայում դուրս Է գալիս հսկողությունից:

Ուստի մենք որոշել ենք, որ այս տարի սուրբծննդյան երեկույթ չենք կազմակերպելու: 1978 թվականից ի վեր առաջին անգամ: Դա շատ տխուր Է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ ամեն ինչից վեր Է: Անհրաժեշտ Է լուրջ վերաբերվել համավարակին»,-պարզաբանել Է նա: People հրատարակության աղբյուրի տեղեկատվության համաձայն, Քարդաշյան քույրերը մինչեւ վերջերս հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը:

Սակայն վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որպեսզի բոլոր բնակիչները տանը մնան COVID-19-ի վարակման ավելացող դեպքերի պատճառով: People-ում ճշտում են, որ Սուրբ ծնունդի նախօրեին ճոխ տոներ կազմակերպելը դեռ 1970-ական թվականներին սկսել Է Քրիս Ջենները՝ Քարդաշյան քույրերի մայրը: 2018 թվականին այդ պարտականությունն ստանձնել են նրա դուստրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am