Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ 
գերիներին լավ են վերաբերվում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը:

Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am