Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 5-ին տեղի է ունցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման քայլերը, ներառյալ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև արդիական հարցեր երկկողմ համագործակցության և առանձին հարցեր միջազգային օրակարգից»,- ասված է հայտարարությունում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են եռակող հայտարարությունում, որով դադարեցվել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]