1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար

ՀՖՖ-ն ՈԻԵՖԱ-ից 2,25 միլիոն եվրո պարգևավճար չի ստացել Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընտրանու Ազգերի լիգայի ենթախմբում հաղթելու համար ՈՒԵՖԱ-ից չի ստացել 2,25 միլիոն եվրո պարգևավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մամլո ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Իրականում մենք չենք ստացել 2,25 միլիոն եվրո գումար: Ես ինքս փորձեցի ճշտել տեղեկության սկզբնաղբյուրը և որքան հասկացա այն սխալ թարգմանության հետևանք է: Անգլիական մամուլում կա գումարի բաշխման մեխանիզմը, որը վերաբերում էր ոչ թե այս Ազգերի լիգայի խաղարկությանը, այլ` նախորդին: Մենք նման գումար չենք ստացել, բայց դեմ չենք լինի ստանալուն»,-ասաց Մելիքբեկյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո:

A, B դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]