Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ

ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. 
նախագիծը հավանություն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայաված օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 3 տարվա համապատասխան մասնագիտական ստաժի պահանջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հերքինազ Տիգրանյանը:

«Նախագիծը միտված է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության նոր չափորոշիչների սահմանմանը՝ այն առումով, որ լինեն համապատասխան բնագավառի իմացության ստուգում և թեստավորման, հարցազրույցի փուլեր: Նպատակը նաև այն է, որ մրցույթներն անցկացվեն ավելի թափանցիկ և ընտրվեն ոլորտի մասնագետ անձանցից»,-ասաց Տիգրանյանը: 

Այսպիսով ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարությունից և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացվել են առաջարկներ: ԼՀԿ-ն առաջարկել է, որ մրցութային փուլի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, որն ընդունելի է եղել հեղինակների համար: Գործադիրի առաջարկները ևս ընդունվել են: Նախապես առաջարկվել էր 2 տարվա ստաժի պահանջ, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար շեմը բարձրացվել է 3 տարի՝ շեշտելով համապատասխան բնագավառում ստաժի պահանջը: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]