Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12։24-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ Վանաձոր քաղաքի նախկին «Կիրովական» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հովհաննես Մ․), «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Արթուր Վ․) և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև վարորդ Հովհաննես Մ․-ն և ուղևոր Մհեր Հ․-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ