Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարից

Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին է: Երկրորդ փուլի բոլոր պարտիաների ընդհանուր արդյունքով Արոնյանը զիջեց 5:2 հաշվով և լքեց հետագա պայքարը:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]