Քաղաքականություն

Արման Եղոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը

1 րոպեի ընթերցում

Արման Եղոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է ԱԺ խորհրդի նիստին ընդունված որոշմանը, որով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին միջնորդություն ներկայացվել Սահմանադրական դատարան։

«Հարցն ԱԺ խորհրդի առջև բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, որը նաև նախագահում է հանձնաժողովը, երրորդը՝ ԲՀԿ-ի, չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որևէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինևույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որև քաղաքական ուժ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընդգծել է Եղոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում