Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային 
օբյեկտների պահպանման հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջը, այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ