Քաղաքականություն

Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակել

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Belta գործակալությունը, Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:

Բելառուսի նախագահը նաև դեսպաններ է նշանակել նաև Չինաստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Քենիայում:

Նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ընթացքում, դիմելով Հայաստանում և Ադրբեջանում Բելառուսի դեսպաններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ունեն լավ, մտերիմ, Հայաստանի հետ՝ փայլուն հարաբերություններ:

«Պահպանեք այդ հարաբերություններ և այնպես արեք, որ մեզ ոչնչում չկասկածեն: Դրանք հանրապետություններ են, որոնք ապագայում պետք է խաղաղ ապրեն: Մենք Երևանի և Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենք և կունենանք: Սակայն այնպես ստացվեց, որ, ինչ արած, կարելի է ցավակցել: Մարդիկ են զոհվել: Փառք Աստծո, որ գոնե թեժ պատերազմն ավարտվել է»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն Ադրբեջանում Բելառուսի դեսպան է նշանակել Բելառուսի պաշտպանության նախկին նախարար և անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում