Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարութանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարութանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել 
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը: Սենատորը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանված հայերին` հումանիտար աղետը կանխելու նպատակով:

Իր կոչում Մենենդեսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցությունը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]