Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ 
նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով և այլ քննարկումների մասնակցել չեն պատրաստվում:

«Մենք հրավիրել ենք մեր գործընկերների հետ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով: Այլ հարցերի քննարկմանը մենք չենք մասնակցելու»,- ասաց Գորգիսյանը:

Ավելի վաղ ԱԺ նիստը բոյկոտել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ պահանջելով քննարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am