Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության շարունակման 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին ի պատասխան:

«Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է: Այդ թեմայով մենք հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը: Իմ կարծիքն այն է, որ այո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ համանախագահության ձևաչափի գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]