Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԼՂ-ում կրակի դադարեցման համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով. Ռուստամ Մուրադով

ԼՂ-ում կրակի դադարեցման համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով. 
Ռուստամ Մուրադով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունը իրականացվում է ամբողջ ծավալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Կարևորն այն է, որ դադարեցված են մարտական գործողությունները, մենք այսօր կրակոցներ չենք լսում, իրավիճակն աստիճանաբար կայունանում է»,- ասել է Մուրադովը:

Գործակալությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում Ռուստամ Մուրադովն ասում է. «Ես ցանկանում եմ ասել, որ ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայող եմ: Ես գեներալ եմ, սպա եմ, և ինձ համար Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի և իմ ղեկավարների բոլոր հրամաններն ու հրամանագրերը կատարման անհրաժեշտ հրամաններ են: Որպես սպա՝ ինձ համար ազգություն չկա, ես կատարում եմ ինձ առաջադրված առաջադրանքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am