Քաղաքականություն

Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի նախագահի լրատվական ծառայությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին հույս ունի, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ և միջազգային իրավունքի շրջանակներում:

«Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաԷսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- եզրափակել է Հասան Ռոհանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում