Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում էվերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում