Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

« Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]