Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել

Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու 
կոչ է հղել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հակամարտության էլ ավելի սրվելու, ինչպես նաև խաղաղ հայ բնակչության նկատմամբ շարունակվող հարձակումների ու նրանց ֆիզիկական ոչնչացման վտանգի ֆոնին, միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ինքնորոշման իրավունքը»,- ասված է գրառման մեջ:

Մխիթարյանը գրառմանը կից հրապարակել է իր լուսանկարը, որի վրա հետևյալ գրառումն է. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am