Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Թուրքիայից ավելի քան 140 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան

Թուրքիայից ավելի քան 140 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից 142 ՀՀ քաղաքացի վերադարձել է հայրենիք:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

Դանզիկյանի խոսքով՝ կորոնավիրուսի ընթացքում 2-3 խումբ ՀՀ քաղաքացիներ արդեն վերադարձել էին Հայաստան, հիմա Թուրքիայում տիրող մթնոլորտով պայմանավորված՝ 142-ը ևս վերադարձել են:

Թուրքիայում տիրող մթնոլորտն անհանգստության առիթ է տալիս: «Ողջ մեդիան պատերազմի վերաբերյալ բոլոր զարգացումները հայտնում է միայն Ադրբեջանի տեսակետից»,-ասաց Դանզիկյանն ու նկատեց, որ հետևաբար այս մթնոլորտում հայերը անհանգիստ են:

Դանզիկյանը լսել է, որ ՀՀ այլ քաղաքացիներ ևս մտածում են վերադառնալու մասին:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային ժողովի պատգամավոր Գարո Փայլանը հայտնել էր, որ ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ