Տնտեսություն

ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞ սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը:

Անդրադառնալով վերջնական սպառման ապրանքներին՝ Գալստյանը նկատեց, որ փոխարինիչների տեսանկյունից նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է օրինակ Չինաստանը:

«Ինչ վերաբերվում է հումքային ապրանքներին, ապա խորը վերլուծություն, թե որ սեկտորը ինչ տիպի հումք է օգտագործում իր վերջնական արտադրանքի համար, ես չեմ տեսել: Բայց ոլորտներից առաջինը տեքստիլն է: Եվ այդտեղ գնահատականներ են պետք, թե ինչ ազդեցություններ են լինելու, ու արդյոք մեր տեքստիլ արտադրությունը, որը միտված է արտահանմանը, կարողանալու է գնային առանց որևէ Էական փոփոխության հումք բերել և իր արտադրական գործընթացն իրականացնել»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով գնաճային սպասումներին՝ նա նշեց. «Մեր գնահատականներով՝ այն էական գնաճային պոտենցիալ իր մեջ չունի»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում