ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջմղելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արագչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար: