Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության 
հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած քննարկման արդյունքները: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ քննարկումների ընթացքում խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ