Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել բժշկական ամբուլատորիաներում և 
ատամնաբուժական կաբինետներում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am