Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ:

«Այս շաբաթ ես Սենատին տեքստ կներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ»,- գրել է Բուայեն:

Հոկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]