Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում

«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ 
բողոքի ակցիա են անում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ քաղաքացիներ Մատենադարանի հարակից տարածքից քայլերթով գնացել են դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. նրանք բողոքի ակցիա են անում ըդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց են միացել նաև դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխան արձագանք տա Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Ակցիային մասնակցում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Տիգրան Գևորգյանը և այլք:

«Այս ակցիայով փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապես արթնանան: Պետք է աշխարհն էլ վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում: Մենք նաև պետք է հասկանանք, թե ներկայացուցիչներն ինչու չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ակցիաները շարունակական կլինեն:

Նա նշեց, որ իրենք նամակ են ուղարկել, որտեղ նշված են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացել:

Ակցիայի մասնակիցները բացականչում էին. «Ճանաչում», «Մի եղեք կույր», «Էրդողան, ահաբեկիչ», «Իջեք ներքև» և այլն:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ առավոտից հավաքված են նաև արցախցի կանայք` իրենց երեխաների հետ: Նրանց հետ 17:00-ին ըստ նախանական պայմանավորվածության հանդիպում կունենա կառույցի ղեկավար Շոմբի Շարփը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել է հարձակումներ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am