1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը Արցախի նախագահին

Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր 
քարտուղարի նամակը Արցախի նախագահին

ԵՐԵՎԱՆ,  15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  իր նամակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»,- իր նամակում նշել է Ալմարգոն:

ԱՊԿ գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը` ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձրել:

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, որոնք զինված հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի կոպիտ խախտում են: Դա ինքնին բանակցային գործընթացի սկզբունքների կոպիտ խախտում է:  Խաղաղությունն ու կայունությունը Արցախում և Կովկասում մեր ընդհանուր շահերն են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքի բացարձակ հարգմանը»,- գրել է Ալմարգոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]