1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն 
այլընտրանքի բացակայությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]