Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների միջամտությունը

ՀԱՊԿ-ն չի ողջունում ԼՂ հակամարտությանը ԵԱՀԿ ՄԽ մանդատից դուրս երկրների 
միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ունեն այդ մանդատը»,- ասել է Զասը:

Նա նշել է, որ այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ն համարում է հակաարդյունավետ:

«Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է Ստանիսլավ Զասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am