Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը

Ալբերտ Վայլերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու 
թիրախավորումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա֊-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը հանդես է եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը: Նա ընդգծել է, որ Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերջինս դիմել է դաշնային կառավարությանը և Բունդեսթագի իր խմբակցությանը՝ նշելով, որ արդեն 10 օր է ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա։

«Մեզ են հասնում սարսափեցնող փաստեր այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Տխրությամբ և սարսափով տեղեկացա, որ Շուշի քաղաքի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատքի խորհրդանիշն էր, ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվել է։ Ես խստորեն դատապարտում եմ այս հանցագործությունը։ Աստծո տների ավերումը բարբարոսություն է և պատերազմական հանցագործություն։ Ես պահանջում եմ Ադրբեջանի դեմ կիրառել եվրոպական սանկցիաներ և հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին այդ երկրից։ Որպես ՔԴՄ խմբակցություն՝ մենք պետք է խստորեն և հետևողականորեն պայքարենք այսօրինակ հանցագործությունների դեմ»,- ասված է Վայլերի հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]