Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են երկրների միջև ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Առաջինը քննարկվել է համավարակի պայմաններում ուղևորափոխադրումների վերսկսման հարցը: Այս հարցը շատ կարևոր է, այն ոչ միայն սոցիալական խնդիր է, այլև գործարար ակտիվության: Քննարկումները վստահություն են ներշնչում, որ ուղևորափոխադրման հարցերը շատ արագ լուծումներ կստանան»,- ասաց Մյասնիկովիչը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, աշխարհում մի շարք երկրներ դադարեցրել են ուղևորափոխադրումները, այդ երկրների մի մասը արդեն հանել է արգելքը:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]