Տնտեսություն

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը:

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը՝ նեղ և ընդլայնված կազմերով: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում