Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը:

Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am