Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը 
դադարեցնելուն. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով:

«Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am