Քաղաքականություն

Իտալական «Լեգա» կուսակցության երիտասարդներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Իտալական «Լեգա» կուսակցության երիտասարդներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու նպատակով հոկտեմբերի 5-ին Իտալիայի ընդդիմադիր «Lega» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել Հռոմի քաղաքապետարանի խորհրդական և քաղաքապետարանում «Lega» խմբի նախագահ Մաուրիցիո Պոլիտին, սենատոր Վիլյամ դե Վեկիսը և այլք, ցույց են անցկացրել Իտալիայում ՀՀ դեսպանությանը հարակից հրապարակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկել են «Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում: Այդ տարածքը Ադրբեջան չէ» բառերը և ցուցադրել են «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Համերաշխություն հայ ժողովրդին» գրառումներով պաստառներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում