Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում.Լարս Բերգ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում.Լարս Բերգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի (Գերմանիա) կարծիքով` Ադրբեջանի ագրեսիան չպետք է որևէ մեկին զարմացնի, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ավելացնում է ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լարս Պատրիկ Բերգը իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2020 թվականի օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել և ապահովել Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու հարցում։

«Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։ Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` ի աջակցություն ադրբեջանական բանակի։ Այսպիսով, Թուրքիան գործում է ինչպես Լիբիայում` տարածաշրջան բերելով անկայունություն և նորանոր բռնություններ։ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը. Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։ Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»,- ասել է Բերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում