1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է լարվածությունը խորացնող Թուրքիային

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է 
լարվածությունը խորացնող Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Arabnews»-ը հայտնում է, որ մասնավորապես, Ահմեդ Աբուլ Ղեյտն ընդգծել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ,  հարձակվել Արևելյան Միջերկրականի գազային գոտիների վրա։ Աբուլ Ղեյտը նաև նշել է, որ իրեն զայրացնում է այն, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]