Քաղաքականություն

ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել. Ուկրաինացի պատգամավորը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԶԼՄ-ները սխալ են մեկնաբանել. Ուկրաինացի պատգամավորը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հերքում է ԶԼՄ-ներում իր անունից տարածված հայտարարությունը, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարչենկոն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ինչ վերաբերում է իմ խոսքերին, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իմ մեջբերումը, քանի որ բոլորս գիտենք՝ ինչքան հնչեղ է վերնագիրը, այնքան մեծ է նրանց վարկանիշը: Նկատի ունեմ, որ զենք տրամադրելու մասին խոսք չկար»,-գրել է Լյուդմիլա Մարչենկոն:

Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ խաղաղ ճանապարհով ՝ հիմնված միջազգային իրավունքի պահպանման վրա: «Բոլոր պետությունների ղեկավարները պետք է հիշեն, որ հիմնական գերակայությունը մարդկանց կյանքերն են»,-նշել է պատգամավորը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե Զելենսկու կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն ասել է, թե Ուկրաինան տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում