Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Brent նավթի գինը հունիսից ի վեր ընկել է բարելի դիմաց 39 դոլարից ցածր մակարդակ

Brent նավթի գինը հունիսից ի վեր ընկել է բարելի դիմաց 39 դոլարից ցածր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գներն ընկել են մոտավորապես 4,8 տոկոսով, հետեւում Է սակարկությունների տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, Երեւանի ժամանակով 14:22-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդը դեկտեմբերի մատակարարումներից Էժանացել Է 4,76 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 38,98 դոլար: WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները դրա հետ մեկտեղ նվազել են 4,86 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,84 դոլար:

Փորձագետները գնանշումների տատանումները կապում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու հետ:

Բացի այդ, շուկայի վրա ճնշում Է գործադրում COVID-19-ի երկրորդ ալիքը, որը ռիսկեր Է ստեղծում տնտեսության համար եւ, համապատասխանաբար, հումքի պահանջարկի վրա, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am