Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց անկախության ճանաչման հարցին

Արցախի կարգավիճակի հարցը միշտ եղել է արդիական. Նաղդալյանն արձագանքեց 
անկախության ճանաչման հարցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի համար մշտապես եղել է արդիական և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար հարցերից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին:

«Արցախի կարգավիճակի հարցը մշտապես եղել է արդիական և այն հանդիսանում է խաղաղ գործընթացի հիմնարար հարցերից մեկը: Մենք ասել ենք, որ խաղաղ գործընթացում մեր առաջնահերթություններից են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Ադրբեջանը փաստացիորեն դուրս է եկել խաղաղ գործընթացից և, բնականաբար, հայ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է ակտուալ դարձել Արցախի անկախության ճանաչման հարցը: Կան բավական մեխանիզմներ, որոնք ըստ զարգացման կարող են կիրառվել»,- ասաց Նաղդալյանը:

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական և հասարակական գործիչների կողմից բարձրացվել է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]