Քաղաքականություն

ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:

«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ:

«Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»,- հայտնել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում